|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 24-ին` ժամը 05.06-ին, ահազանգ է ստացվել, որ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տուժածներ չկան, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան – Գավառ հատվածի 14-րդ կմ-ում «Սանյոնգ» մակնիշի KK280A50 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: