|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում երեկ տեղի ունեցավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված և հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:
Ըստ թերթի՝ ուշագրավ է, սակայն, որ ԵԱՀԿ-ն միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով: Շնորհանդեսին ներկա էր ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների խորհրդական Տորստեն Շտոդիկը:
Պատճառը, ինչպես նշում էին պատգամավորները ոչ պաշտոնապես, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ենթադրվող հարցերի տարափն է եղել, որոնցից այդ կերպ փորձ են արել խուսափել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաները»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Երեկ արդեն հայտնել էինք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչն ԱԺ-ում հրաժարվեց մեկնաբանել խոցված ուղղաթիռի դեպքը եւ հետեւանքները: