|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող «Ես և նա» շինարարական կազմակերպության համար, որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում և իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները:
Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել: Երեկ, սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ «Ես և նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա: «Գործը հարուցվել է Քրօր. 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Կատարվում է նախաքննություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: