|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 2-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են ստացվել, որ ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայքում վճարումներ կատարելու եղանակով, անհայտ անձն Անուշ Պ.-ի «ՎԻԶԱ» վճարային քարտի հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է զգալի չափերի` 739 եվրո գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն: Կատարվում է քննություն: