|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ Hurriyet-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա՝ Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհրդի ժողովին մասնակցելու համար:
«Մեկնում եմ Թուրքիա՝ նոր հորիզոններ որոնելու»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա այցելության շրջանակներում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այցի ընթացքում ակնկալվում է մշակել ծրագրեր՝ մինչև 2020 թվականը երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի համար: Նպատակ է դրված այն հասցնել 100 միլիարդ դոլարի: