|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ:
Կատարվում է նախաքննություն: