|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ նախագահը մի քիչ խառն էր: Անտրամադիր էր ու անընդհատ շփոթում էր տեքստը: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունները քվեարկության դնելուց առաջ հայտարարեց. «Ժամանակավոր անաշխատունակության նիստեր»:
Նիստերի դահլիճում էլ աղմուկ էր, իսկ զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պահանջում էր լռություն:
«Մի քիչ զսպեք ձեզ»,- աղմկող պատգամավորներին նախատեց Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ եռյակն էլ խառն էր. երեկ ԱԺ նախագահի մոտ քննարկման ժամանակ ընդհանուր հայտարարի չգալուց հետո այսօր եռյակի ներկայացուցիչները պետք է հերթական անգամ հանդիպեն ու քննարկեն հետագա անելիքները: