|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղի է ունեցել գույքի բռնազավթում, որը չի պատկանում Մարզահամերգային համալիրին, և ուրիշի գույքի տնօրինումն արգելվում է Սահմանադրությամբ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
«2005 թվականից մինչև օրս նման դեպք տեղի չէր ունեցել, քանի որ մեր անվտանգության աշխատակիցները միշտ եղել են տեղում, իսկ այս դեպքում անվտանգության ոչ մի աշխատակից և բուժանձնակազմ չի եղել: Այրվել է համալիրի շոգեբաղնիքը, և ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է կա'մ ծխախոտից, կա'մ էլ հոսանքից: Իսկ աշխատակիցները Գուրգեն Խաչատրյանի հրահանգով մեզ չեն թողնում, որ ներս մտնենք»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով` անհասկանալի է, թե ինչո՞ւ են համերգի ժամանակ շոգեբաղնիքը բացել, եթե դրանից օգտվում են հիմնականում մարզիկները` սպորտային միջոցառումների ժամանակ: «Կարծում եմ, որ մեր երգիչներին պետք չէր լիցքաթափվել համերգից առաջ»,- ասաց նա:
Կ. Գրիգորյանը նաև հայտնեց, որ դիմել են Եվրադատարան և հուսով են, որ հարցին լուծում կտրվի օրենքի սահմաներում, այլ ոչ թե ինչ-որ մեկի միջնորդությամբ կամ զանգով: