|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա հոկտեմբերին միայն բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար բջջային կապի օպերատորին փոխանցել է ավելի քան մեկ միլիոն դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ նախարարության պաշտոնյաներն օգտվել են «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ «Բիլայն») ծառայություններից, իսկ վերջինիս սակագները ամենացածրն են, կարելի է ասել, որ սփյուռքի նախարարությունում շատախոսների պակաս չկա:
Նրանք շրջում են հեռախոսներն ականջներին, իսկ վճարում ենք մենք՝ հարկատուներս: Ու սա կապի ներկայիս ժամանակակից միջոցների պայմաններում: Տեղեկացնենք, որ սփյուռքի նախարարությունը ֆիքսված կապի համար էլ վճարել է 2 միլիոն 750 հազար դրամ: Մի խոսքով՝ բավական չէ, որ հարկատուների հաշվին անիմաստ նախարարություն են պահում, մի բան էլ պարզվում է, որ այս գերատեսչությունում խոսելու սիրահարների մի հսկա բանակ կա»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։