|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրեր առաջ Թուրքիայում ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ներկայացուցիչները նամակ էին հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ հորդորելով Թուրքիա այցելության ժամանակ չայցելել Էրդողանի նոր նստավայրը, որն «ապօրինաբար է կառուցվել»:
CNNturk-ի հետ զրույցում Վատիկանի մամլո խոսնակ, հայր Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ տեղյակ չէ՝ Ֆրանցիսկոս պապն ստացե՞լ է նամակը, թե՞ ոչ:
«Նստավայր այցելել-չայցելը կապ չունի Վատիկանի հետ: Թուրքիա այցելության ժամանակ նախագահի նստավայր չայցելելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Լոմբարդին:
Կայքը շեշտել է, որ նոյեմբերի 28-ին Թուրքիա այցելությունը Հռոմի պապը կսկսի Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան այցելությամբ: Բացի նախագահ Էրդողանից, նա կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, կրոնական գործերով նախարար Մեհմեդ Գյորմեզի հետ: