|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ՊՆ նախարար Իսմեթ Յըլմազը անդրադարձել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռին:
Haberturk-ի հաղորդմամբ՝ նշելով, որ հայկական կողմը խոսում է պատասխան քայլի մասին, նախարարն ասել է. «Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռ է խոցվել։ Հայ պաշտոնյաները հայտարարել են պատասխան քայլ անելու մասին: Հավատացեք, որ չեք կարող իմանալ, թե վաղն այս տարածաշրջանում ինչ կլինի»:
Իսմեթ Յըլմազը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է դրան ուշադրություն դարձնեն։