|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել ԼՂՀ-ում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո։ Այդ մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը. գրում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը «կիսում է լուրջ մտահոգությունը», որը հայտնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, և կողմերին հիշեցնում է «հրադադարի մասին համաձայնագիրը լիովին պահպանելու և հարգելու» անհրաժեշտության մասին: