|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներ նոյեմբերի 27-30-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կմասնակցեն խոշոր միջազգային մրցաշարի: Այս մասին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Նիսում ուժերը կփորձարկեն Գարիկ Բարսեղյանը (57 ), Դավիթ Սաֆարյանն ու Արթուր Առաքելյանը (65), Գրիգոր Գրիգորյանը (74) և Մուսա Մուրթազալիևը (84): Ֆրանսիայում ինձ կօգնի հավաքականի մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, իսկ որպես մրցավար` հանդես կգա Գևորգ Հարությունյանը»,- ասել է նա: