|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադանայի կենտրոնական` Ինոնուի այգում գազի խողովակներ անցկացնելիս 2 մետր խորության վրա մարդկանց ոսկորներ են հայտնաբերվել:
Ըստ Haberler-ի՝ քննության համար ոսկորներն անմիջապես տեղափոխել են Ադանայի դատաբժշկական փորձաքննությունների բաժին:
Կայքը նշում է, որ այդտեղ նախկինում հայկական գերեզմանատուն է եղել, որը 50 տարի առաջ վերածվել է այգու:
Հնարավոր է, որ այնտեղ իրականում հայկական գերեզմանատուն չի եղել, ոսկորներն էլ պատկանում են Ադանայի կոտորածների ժամանակ զոհվածներին: Սակայն այն որպես հայկական գերեզմանատուն ներկայացնելով՝ թուրքական կայքը փորձել է փարատել բոլոր հնարավոր կասկածները: