|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ներկայացուցիչները նամակ են հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:
T24-ի հաղորդմամբ՝ նրանք Հռոմի պապին կոչ են արել նոյեմբերի 28-ին Թուրքիա կատարելիք այցի ժամանակ չայցելել նախագահի նոր նստավայրը` շեշտելով, որ այն «ապօրինաբար է կառուցվել»:
Պապին ուղղված նամակում, որում ճարտարապետների պալատի ներկայացուցիչները նոր նստավայրի անօրինականությունը ապացուցող փաստաթղթեր են ներկայացրել, խնդրել են «թույլ չտալ այդ ապօրինի կառույցն օրինականացնել»:
Նշենք, որ Հռոմի պապը կլինի Թուրքիայի նախագահի նոր նստավայրի առաջին պաշտոնական հյուրը: