|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պեկինում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:
Պաշտոնյաները հանդիպել են ԱԽՏՀ-ի գագաթաժողովին ընդառաջ, որը կանցկացվի Պեկինում նոյեմբերի 10-11-ը:
Լավրովը և Քերին մի շարք թեմաներ են քննարկել, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարը: Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել է, որ և' Մոսկվան, և' Վաշինգտոնը ծայրահեղականների գործողությունները համարում են ամենամեծ սպառնալիք Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, և կողմերը մտադիր են մոտեցնել իրենց դիրքորոշումները ահաբեկչության դեմ պայքարում: