|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չորս օր առաջ Երևանում ինքնասպանության փորձ է կատարել 46-ամյա մի կին` ամուսնու բռնությունների հետևանքով: Մեծ քանակությամբ դեղամիջոց և ժավել խմելու հետևանքով թունավորված կինը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի իսկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:
Պարզվում է` 48-ամյա բռնարարը եղել է կնոջ նախկին ամուսինը, ով նույնիսկ ամուսնալուծությունից հետո հանգիստ չի թողել նրան:
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: