|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաեւ քաղաքավան հանդիպումներ է ունեցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Դուբայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ սա եղել է երկրորդ համանման հանդիպումը, որը հաջորդել է ավելի վաղ Մինսկում կայացած հանդիպմանը: Ըստ էության, այս երկրորդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունի, սակայն նաեւ չհերքեց տեղեկությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: