|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական Habertürk հեռուստաալիքով հեռարձակվող «Մեկով մեկ» հաղորդումն ընդահտել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթը հեռարձակելու համար: Հաղորդավար, լրագրող, սյունակագիր Ֆաթիհ Այթայլըյի՝ վարչապետի ելույթի մասին դժգոհությունները մեծ արձագանքի են արժանացել:
Ըստ Haberler-ի՝ Դավութօղլուի ելույթի ցուցադրումից հետո, երբ դարձյալ անցել են հաղորդման հեռարձակմանը, հայտնի լրագրողը մեկնաբանել է` «ուր որ է՝ քնում էի»,ապա` շարունակել. «Դավութօղլուին լսելիս մի տեսակ «վատացա», քունս տարավ: Չգիտեմ՝ ձեզ հետ էլ այդպես լինո՞ւմ է»:
Հիշեցնելով նախագահ Էրդողանի` ագրեսիվ արտահայտվելու ոճի մասին` Ալթայլըն ասել է.«Էրդողանի կարճ և դիպուկ նախադասություններն ավելի լսելի էին»: