|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Պանջիկիձեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ. հայտնում է Газета.Ru-ն:
Արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ իր հետ միասին իրենց պաշտոններից հեռանում են իր տեղակալներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին, Լևան Գուրգենիձեն և Դավիթ Ջալագանիան:
Նախարարը նաև հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան լքելու մասին:
Պանջիկիձեն բարեկամական հարաբերությունների մեջ է նախօրեին պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ` նրա կնոջ քույրն է: