|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական գերությունից հոկտեմբերի 1-ին Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել ՀՀ զինված ուժերում: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ոչ զորամասում կծառայի մեր զինծառայողը:
Հիշեցնենք, որ Հայաստան վերադառնալուց հետո շուրջ մեկ ամիս Ինջիղուլյանը բժշկական հետազոտությունների էր ենթարկվում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մի շարք հիվանդություններ, որոնք, բարեբախտաբար, ենթակա են բուժման: