|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ՝ Փարիզում կայացած հանդիպման ընթացքում մեծ տեղաշարժ չի գրանցվել, սակայն Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը այն մասին, թե ժամանակն է սկսել աշխատել խաղաղության մեծ համաձայնագրի ստեղծման ուղղությամբ, առաջընթաց է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է haqqin.az-ը:
Մամեդյարովը նաև նշել է, որ Շվեյցարիայում դեկտեմբերի սկզբին կկայանա ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովը, որի շրջանակում պլանավորվում է նաև ԼՂ հակամարտության կողմերի ԱԳՆ ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: