|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրն սկսել է նոր անդամներ ներգրավել և թափով պատրաստվում է ակտիվ գործողությունների:
Եթե մինչ այս նախատեսում էին, որպես կուսակցություն գրանցվել 2015թ.-ի կեսերին, հիմա, կարծես թե ծրագրերը փոխվել են և չի բացառվում, որ նախաձեռնությունը կուսակցություն դարձնելու գործը շատ ավելի վաղ տեղի ունենա: Մեր տեղեկություններով, տարբեր քաղաքական միավորներ ու անձինք էլ են մտածում Պայմանագրին միանալու մասին:
Ըստ որոշ լուրերի, նման մտադրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի Նախախորհրդարանը, «Հայազն» կուսակցությունը, ինչպես նաև հայտնի անհատներ, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, Զարուհի Փոստանջյանը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և այլք: Վերջիններս համակրում են Պայմանագրին և այստեղ հավաքված անձանց, սակայն անդամագրման հարցում չեն շտապում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: