|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայրության նպստաների հետ կապված խնդիրը շարունակում է մնալ չլուծված:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում կգտնվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կբավարարեն բոլոր շահագրգիռ անձանց:
Նա նշեց, որ իր ղեկավարած նախարարությունը նախ ներկայացրել է նպաստների հետ կապված մտահոգություններն ու խնդիրները: Ներկայումս նախագիծը վերջնական տեսքի են բերում, որն առաջիկա երկու-երեք օրերին ներկայացվելու է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովին:
«Բոլորս ունենք այդ մտահոգությունը, որ աշխատող հղի կինը, որը համապատասխան եկամուտ է ստանում, որևէ կերպ իրավունքի ոտնահարում չունենա»,- ասաց նախարարը:
Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ճիշտ է այն տպավորությունը, որ վարչապետն այս հարցում փորձում է ամբողջ մեղքը գցել նախարարի վրա, Արտեմ Ասատրյանը չհամաձայնեց` ասելով, որ վարչապետն իր հստակ մտահոգությունն է հայտնել` արդար լուծումների առումով: