|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ 2015-ին նոր դեսպանատների բացում նախատեսված չէ:
Փոխարտգործնախարարը նաև նշեց, որ ԱԳՆ-ին բյուջեից տրամադրված գումարի 90 տոկոսը բաժին է հասնում դեսպանատներին, որովհետև, ըստ նրա, դեսպանատուն ունենալը թանկ հաճույք է, և այդ գումարի միայն մի փոքր մասն է հատկացվում բուն կենտրոնական ապարատին:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ Դանիայում ՀՀ դեսպանատունը հինգ տարի գործում էր մի բարերարի նվիրատվությունների հաշվին: «Բարերարը հինգ տարով էր համաձայնել ֆինանսավորել: Դե, հիմա հինգ տարին լրացել է: Այլ հարց է, որ մենք նրան համոզեինք, որ չդադարեցներ ֆինանսավորումը, սակայն հիմա բարդություններ են առաջացել, և նա այլևս չի կարող ֆինանսավորել դեսպանատանը»,- ասաց նա: