|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն:
Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաև «Ժառանգությունը»: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս և հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: