|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում 14-ամյա դպրոցականը՝ Ջեյլան Ֆրայբերգը, կրակ է բացել իր համադասարանցիների վրա: Ատրճանակով զինված դպրոցականը մտել է դպրոցի սրճարան և կրակ բացել երեխաների վրա. հայտնում է РИА Новости-ն:
Արդյունքում մահացել է մեկ աղջիկ, վիրավորվել՝ 4 երեխա: Վիրավոր պատանիների վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Կրակոցների հեղինակը ինքնասպան է եղել:
Ըստ Seattle Times-ի՝ պատանուն զայրացրել է այն, որ աշակերտուհիներից մեկը մերժել է նրա՝ հանդիպման մասին առաջակը: Հենց այդ աղջիկն էլ ստացել է մահացու վնասվածքը: