|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Shamshyan.com -ը հայտնում է, որ այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է Կիևյան կամրջի վրա: Սամվել անունով մի երիտասարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
«Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Մաշտոցի ոստիկանները, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, շտապ օգնության բժիշկներն ու քաղաքացիները համոզում են երիտասարդին, որ նա այդ քայլին չդիմի: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ նրա բարեկամներին Էրեբունի ոստիկանության քննիչները մեղադրում են գումար գողանալու մեջ»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: