|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու օրինագծին դեմ արտահայտվողներին, նշեց, որ իրենք ներկայացրել ենք առաջարկություն, որը ներկայումս քննարկվում է, և պատրաստ են հարցը քննարկել բոլոր կողմերի հետ:
Նա տեղեկացրեց, որ երեկ ՀԿ-ների հետ են քննարկել հարցը, նաեւ` կանանց միավորումների: Նախատեսվում են քննարկումներ գործատուների հետ: Երկուշաբթի օրն էլ խորհրդարանական լսումներ են նախատեսված: «Պետք է ի մի բերենք բոլոր առաջարկությունները եւ արդեն վերջնական տարբերակը ներկայացնենք ԱԺ-ին»,- հայտնեց նախարարը:
Մեր հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ օրենքի նախագծում փոփոխություն կլինի, նախարարը պատասխանեց. «Իհարկե, շատ հնարավոր է, որ փոփոխություններ լինեն»: Նա նաեւ կարեւորեց արձանագրված խնդիրներին լուծումներ տալը: Այսօր, ըստ Ասատրյանի, որեւէ կողմ չի հրաժարվում, որ այս հարցում խնդիրներ կան: