|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2015-ին կնշվի ղազախական պետության 550-ամյակը: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. գրում է РосБалт-ը:
«Կերեյը և Ժանիբեկը 1465-ին հիմնել են առաջին խանությունը, և ղազախական պետության պատմությունը սկիզբ է առել հենց այդ ժամանակ: Հնարավոր է՝ այն պետություն չի եղել այդ տերմինի ժամանակակից ընկալման տեսանկյունից, չի ունեցել նույն սահմանները և հեղինակությունը: Սակայն դա կարելի է ասել տվյալ ժամանակաշրջանի բոլոր պետությունների մասին: Կարևորն այն է, որ այն ժամանակ դրվել է հիմքը, և մենք մեր մեծերի գործերի շարունակողն ենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել էր, թե Նազարբաևը պետություն է ստեղծել մի տարածքում, որտեղ երբևէ պետություն չի եղել: