|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարզվում է՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն Հայաստանում է:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա քավոր` ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն իրենց ընտանիքներով հանգստանում են Դուբայում:
Ծառուկյանի վերադարձի մասին Yerkir.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Ներսիսյանը, հերքեց շշուկներն այն մասին, որ հնարավոր է` Ծառուկյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ներկա չլինի: «Հաստատ մասնակցելու է»,-ասաց նա:
Իսկ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը միանշանակ ոչինչ չգիտի: Նա կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին: Դիտարկմանը, որ հանգստից, փաստորեն, վերադարձել է, հակադարձեց. «Գագիկ Ծառուկյանը չի հանգստանում, նա միշտ աշխատում է»: