|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում երկու հոգու են ձերբակալել, որոնք մեղադրվում են մարդու օրգանների վաճառքով զբաղվող միջազգային կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Չարագործները հավաքագրում էին գյուղական բնակավայրերի անապահով ընտանիքներից պոտենցիալ դոնորների և ուղարկում նրանց Ասիա և Լատինական Ամերիկա՝ անօրինական վիրահատություններ իրականացնելու նպատակով: 2010-2014 ընթացքում նրանք արտասահման են ուղարկել Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Լիտվայի և ՌԴ քաղաքացիների»,- ասվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:
Եթե հանցագործների մեղքն ապացուցվի, նրանց մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում: