|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակի» տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է:
Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը: Նշենք, որ վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը:Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3» խանութների ցանցը: Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է: «Սթարի» սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ին ուղղված մեր հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է,առկախ մնաց»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: