|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նախագահը տեղեկացված չէ, թե ինչ փոխզիջման մասին է հայտարարել Ղազախստանի նախագահ Նազարբաևը:
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փոխզիջման մասին է հայտարարել Նազարբաևը հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, տեղեկացված չեմ: Բայց ավելի լավ է ինձ լսեք` այս պահին մեզ որևիցե հայտ չի ներկայացրել Նազարբաևը, և չի կարող ներկայացվել: Մենք գնում ենք մեր որդեգրած ճանապարհով, այնպես որ` մենք հայտեր չենք ընդունում»: