|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում երկ8րդ հանդիպումն անցկացրեց սեփական հարկի տակ` մրցելով Սերբիայի ընտրանու հետ:
Մեր հավաքականին սեփական հարկի տակ հաջողվեց 1 միավոր վաստակել: Հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին բացեց Ռոբերտ Արզումանյանը, սակայն մեր ֆուտբոլիստներին հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: Խաղի ավարտի հիմնական ժամանակից երկու րոպե առաջ Զորան Տոշիչը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվեց:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացnի հոկտեմբերի 14-ին՝ կրկին սեփական հարկի տակ` մրցելով Ֆրանսիայի հավաքականի հետ: Խաղը ընկերական է: