|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ ոստիկանության ծառայող Կարեն Ք.-ն 2014թ. օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը քարով դիմապակուն հարվածելու և ավտոմեքենայի կառավարմանը խոչընդոտելու եղանակով դիտավորությամբ 225.000 ՀՀ դրամի նյութական վնաս է պատճառել իր նախկին ընկերուհու` Վիոլետա Հ.-ին պատկանող ավտոմեքենային:
Կատարվում է նախաքննություն: