|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ ՀՀ նախագահական նստավայր այցին և նախագահի հետ հանդիպմանը:
Հարցին, թե, հանրահավաքին ընդառաջ, ի՞նչ կարիք կար հյուրերին ուղեկցել Բաղրամյան 26, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե եկել է աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, որ երկիր որ մտնի, պատերազմող երկրում էլ, ուրեմն այդ երկրում պատերազմը դադարում է: Ուզում եմ, որ մեր լրագրողները մի քիչ տեղեկացված լինեն դրանից: Հարգելով մեր պետությանը` ես պարտավոր եմ իմ հյուրերի հետ գնալ, քննարկել, բայց դա ոչ մի բանի չի խանգարում` մեր սկզբունքին, մեր մոտեցմանը, մեր տեսակետին»: