|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի վանաձորյան ելույթն առանձնացավ նախորդներից. նա հայտարարել էր, թե եռյակի միասնական օրակարգում է իշխանափոխության պահանջը: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել էր Զոհրաբյանը:
Նրա այս ելույթից հետո ԲՀԿ-ականների կողմից, սակայն, այլ ելույթներ հնչեցին: Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք իր հետագա ելույթներում տեղ է գտնելու իշխանությունների հրաժարականի պահանջը, Զոհրաբյանը հստակ պատասխան չտվեց. «Ինչո՞ւ եք ցանկանում հիմա մեր տակտիկական քայլերը իմանալ, կամ ինչո՞ւ պետք է ժամանակից առաջ խոսել ելույթների մասին: Դա առնվազն անլուրջ է»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ` «իշխանափոխության պահանջ հնչեցվելո՞ւ է» հարցին, պատասխանեց. «Օրը կգա, բարին էլ` հետը»: