|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեի այցի և Շուշի և Բուրգ լե Վալանս քաղաքների միջև բարեկամության հռչակագիր ստորագրելու առնչությամբ. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Մարլեն Մուրիեի այցը Լեռնային Ղարաբաղ, առանց Ադրբեջանի թույլտվության, «անօրինական» է:
Նա նաև նշել է, որ նման անօրինական գործողությունը Փարիզում նախատեսված` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ֆրանսիայի դեմ սադրանք է»։