|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` հոկտեմբերի 3-ի հրամանով` ոստիկանության Երեւանի քննչական գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը նշանակվել է Արմավիրի մարզային ոստիկանապետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
Իսկ Արմավիրի արդեն նախկին ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
Պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Արթուր Արիստակեսյանը: Նա նշանակվել է 6-րդ վարչության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ: Այս տեղը թափուր էր Միհրան Դավթյանի` աշխատանքից ազատվելուց հետո: