|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեւական ժամանակ է` մամուլը գրում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին: Որոշ հրապարակումների համաձայն` Գեւորգյանն արդեն հրաժարականի դիմում է գրել: Նշենք, սակայն, որ, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմում, որպես այդպիսին, դեռ չկա:
Գեւորգյանը, մեր աղբյուրների տեղեկացմամբ, որոշ ժամանակ էլ կշարունակի պաշտոնավարել` որպես փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, իսկ հրաժարականից հետո շատ հավանական է, որ նշանակվի ԱԱԽ քարտուղար: Հիշեցնենք, որ այս տեղը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի՝ ընդդիմադիր դառնալուց հետո:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախարարն աշխատում է բնականոն ռեժիմով, այլ տեղեկություններ չկան:
Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելու է Արմեն Գեւորգյանը, նաեւ վարելու է կառավարության այս շաբաթվա նիստը: