|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին:
«Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների բարելավման հետ»,- ասել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, նշել է, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել հանրապետության ղեկավարության բոլոր հանձնարարությունները:
«Խնդիրները բազմազան են, շատ դժվար աշխատանք է Ձեզ սպասվում: Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է պաշտպանել սպառողների շահերը և նպաստել գործարարության զարգացմանը մեր հանրապետությունում»,- նշել է Սերգո Կարապետյանը: