|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վանաձորում ոչ իշխանական ուժերի իրազեկման հանրահավաքի ժամանակ, ողջունելով «տեղի իշխանիկների սպառնալիքներից չվախեցած» վանաձորցիներին, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այս իշխանությունը պետք է հեռանա, սա է մեր մեկ, միասնական օրակարգը»:
ԵԽԽՎ-ից նոր վերադարձած պատգամավորը հայտարարեց, որ անգամ մեր թշնամիները դրսում ասում են` նրանք չե՞ն ձեր իշխանությունները, ովքեր ամեն ինչ անում են` երկրում արտագաղթը սաստկացնելու համար: Ըստ Զոհրաբյանի` հայ ազգը պատմության մեջ տոկոսի տակ մնացած ժողովուրդ է մնալու:
«Միայն թշնամին կարող է այնպես անել, որ մարդիկ մազապուրծ փախչեն սեփական երկրից` ամեն օր: Սահմանադրության վրա թքած իշխանությունը իրավունք չունի մտածելու սահմանադրական բարեփոխումների մասին: Հոկտեմբերի 10-ին սկսելու ենք հաղթանակի հաղթարշավ»,- հայտարարեց Զոհրաբյան: