|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում: Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։
Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երթևեկելի է դարձել, սակայն դեռ կա փլուզման վտանգ։
Կատարված մաքրման աշխատանքների վերաբերյալ լուսանկարները և տեսանյութը կներկայացվեն ավելի ուշ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն