|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու գործարարի առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում նրան կալանքի տակ պահելու հիմքերը:
Կարևորելով Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ առկա արդյունավետ համագործակցությունը՝ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կատարվում են ընթացիկ աշխատանքներ, և արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: