|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ նիստում տոնավաճառների աշխատակիցների բողոքին անդրադարձավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ասելով, որ նախապատրաստում են մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վահան Բաբայանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները որոշում են կայացրել ստորագրահավաք կազմակերպել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու մասին:
«Ինչպես գիտեք, բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկատերեր մի քանի օր առաջ դիմել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը իրենց խնդիրը ԱԺ-ում բարձրաձայնելու և օրենքում կատարված փոփոխությունը կասեցնելու կամ նոր օրենսդրական նախաձեռնություն մշակելու համար: Այս պահին նրանք գտնվում են ԱԺ շենքի դիմաց և շարունակում են բողոքի իրենց ակցիան, որը, նրանց խոսքով, չի ավարտվելու, մինչև խնդիրը չլուծվի»,- գրել է նա: