|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայացած ու առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար ամբաստանվող Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Դատարան է ներկայացել նաև գործով նախկինում դատակոչված, սակայն նախորդ նիստին տուժողների փաստաբանի միջնորդությամբ դատարան կանչված ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը։ Նա դատարանի դահլիճում է փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հետ: