|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց ՀՀ և Իտալիայի կառավարությունների միջև կնքված տեխնիկական համաձայնագիրը, համաձայն որի` իտալական ստորաբաժանումների կազմում ընդգրկված հայկական խաղաղապահների զորագունդը կուղարկվի Լիբանան: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին, և համաձայնագիրն ընդգրկվեց քառօրյայի օրակարգում:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ իտալական ստորաբաժանումների կազմում ընդգրկված գնդում են 30 հայ զինծառայողներ և երկու սպա: Ֆինանսնական պարտավորությունները հոգալու է ՄԱԿ-ը: Իտալական կողմը հայկական զորախմբին կաջակցի ռազմական կեցության և սննդի մասով: