|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ՝ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց երգիչուհիներ Անուշ եւ Ինգա Արշակյաններին: Նրանք ֆեյսբուքյան իրենց էջում գրել են.
«Շատ հուզված և երջանիկ ենք: Հպարտ ենք, որ հայ ազգի մեծանուն որդիները ջանք ու եռանդ չեն խնայել, և շատերը իրենց կյանքն են ընծայել հայրենիքի անկախության և ազատության համար։ Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առթիվ և մաղթում, որ հայ ժողովրդի միասնականությունն ավելի ամրապնվի, և ազատ հայրենիքն էլ ավելի ծաղկի ու բարգավաճի»: