|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջերս համացանցում մեծ ուշադրություն են դարձնում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` սեր արտահայտելու յուրահատուկ ոճին:
Ըստ Cumhurriyet-ի՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից առևանգված` Թուրքիայի 49 քաղաքացիների տուն վերադարձը մեծ արարողությամբ է նշվել, որին ներկա է եղել նաև Դավութօղլուն:
Նա համբուրել է բոլորի ճակատը, սակայն ուշագրավ է այն, որ երեխաներից մեկին նա բարձրացրել է վզից և այդպես համբուրել:
Համացանցում հայտնված լուսանկարը դարձել է ծաղրի առարկա, որի տակ տեղ են գտել հումորային մի շարք մեկնաբանություններ, օրինակ՝ «Լավ է, երեխային բարձրացրել է 1.70 սմ հասակով Դավութօղլուն: Բա որ երեխային բարձրացնողը 1.90 սմ հասակով Էրդողանը լիներ»:


